Forbes-ի միլիարդատերների ցուցակի առջատար մեքսիկացի ձեռնարկատեր Կարլոս Սլիմը օօգոստոսի սկզբին ֆոնդային շուկաներում արձանագրված անկայուն իրավիճակի պատճառով 8 մլրդ դոլար է կորցրել: Ինչպես հաղրդում է «Վեստին», նրան պատկանող հեռահաղորդակցական America Movil ընկերության բաժնետոմսերը նվազել են 6,9 տոկոսով: Նրեկայումս միլարդատերի կարողությունը գնահատվում է «ընդամենը» 63 մլրդ դոլար:
Forbes-ի ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող միլարդատերներ Բիլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆեթի կորուստները զգալի չեն եղել` Գեյթսի Microsoft կորպորացիայի բաժնետոմսերը նվազել են 5,3 տոկոսով, իսկ Բաֆեթի ներդրումային-ապահովագրական Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերը` 4,3 տոկոսով:




























