Երեւանի Արին-Բերդի փողոցում` թիվ 62 երթուղային տաքսիների դիսպետչերական կետի հարակից շինանյութի պահեստում այսօր` օգոստոսի 6-ի գիշերը հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Ժամը 03.12-ին հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել` 04.46-ին:
Ամբողջությամբ այրվել է Արին-Բերդի փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող «Մեհրաբյան եւ որդիներ» ՍՊԸ-ի պահեստային տարածքը` շինարարական եւ տնտեսական ապրանքներով` 500 քմ. մակերեսով:




























