«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը 2011 թ.-ի առաջին 6 ամսյակում աճել է 11,7 տոկոսով:
Այդ մասին այսօր` օգոստոսի 6-ին` Երկութուղագործի օրվա կապակցությամբ ունեցած իր խոսքում հայտնել է Ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը:
2011 թ-ի առաջին կիսամյակում ՀԿԵ-ի աշխատանքային արտադրողականությունն աճել է 14 տոկոսով: «Ցանկանում են նշել, որ ՀԿԵ-ն ամբողջությամբ իրականացրել է 2008-2010 թթ. իր կոնցեսիոն պարտավորությունները, բացի այդ նպատակ ունի ապահովել դրանց 100 տոկոսանոց իրականացումը» ,- հայտարարել է ՀԵԿ-ի գլխավոր տնօրենը` հիշեցնելով, որ 2011 թ. ՀԿԵ-ի ծրագրային ներդրումները կազմել են 16.6 միլիարդ դրամ: Նա հավելել է, որ 2011 թ. ՀԵԿ-ի գլխավոր նպատակներից է աշխատել առանց վնասի:
«Մենք կարող ենք հատարարել, որ տնտեսության եւ հասարակության պահանջների բավարարումը նպաստել են Հայաստանում միկրոտնտեսության էֆեկտիվության բարձրացմանը: Դրա ապացույցն է հանդիսանում հանրապետության ձեռնարկությունների գործունեության մեջ երկաթուղային տրանսպորտի ծախսերի տեսակարար կշռի նվազումը»,-հայտարարել է Շայդուլինը:



























