Գյումրիում Volkswagen Transporter մակնիշի ավտոմեքենան բախվել է ԳԱԶել»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ  ժամը 22.30-ի սահմաններում 50-ամյա Վարդան Գ.-ի վարած Volkswagen Transporter ավտոմեքենան Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտ բախվել է 56-ամյա Նավասարդ Մ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորուհի Մադլենա Մ.-ն    մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: