Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն օգոստոսի 5-ին, 29-ամյա Անդրանիկ Ա.-ի տանը եւ կից շինություններում կատարված խուզարկության ընթացքում, ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերել եւ առգրավել են «Կարաբին» տիպի հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրանիկ Ա.-ն հայտարարել է, որ նշված հրացանը 1993 թ. իրեն ի պահ է հանձնել հորաքրոջ հանգուցյալ ամուսինը, սակայն հետ չի վերցրել եւ այն մնացել է իր մոտ:
Նշանակվել է դատահրաձգաբանական փորձաքննություն:




























