Գեղարքունիքի մարզում, օգոստոսի 5-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 54-ամյա Մանվել Ա.-ի վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Կարճաղբյուր-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին:
Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները՝ 19-ամյա Գայանե Ա.-ն, 19-ամյա Անի Ս.-ն եւ 19-ամյա Շուշանիկ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























