Երեւանի Բագրատունյաց փողոցում, «Լճափ» բենզալցակայանի մոտ, օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 5-ին, ժամը 13.20-ին, 71-ամյա Մկրտիչ Հ.-ի վարած Opel Vektra մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում գտնվող «Լճափ» բենզալցակայանի դիմաց բախվել է 27-ամյա Նորայր Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Մկրտիչ Հ.-ի ուղեւորը` 8-ամյա Հովհաննես Ս.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























