Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետական Դումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված համաձայնագիրը Աբխազիայի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Մեդվեդեւը ներկայացրել է նաեւ Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանի մասին համաձայնագիրը:




























