Ադրբեջանի բանակի N զորամասի շարքային զինծառայող, 21-ամյա Գուլիեւ Սամեդդին Մաթլաբօղլուն մահացել է արեւային հարվածից:

Գուլիեւը զինվորական ծառայության է կոչվել 2011 թ.-ին, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով զինվորական աղբյուրները:

Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան փաստը: