Կուպչինոյում (Սանկտ-Պետերբուրգ) մեռած են գտել Հայաստանի երիտասարդ մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է «Օպերատիվնոե պրիկրիտիե» գործակալությունը, օգոստոսի 7-ի երեկոյան, «Գրանիտ-Նեւա» շինհրապարակի տարածքում, «ՎԱԶ-2114» մակնիշի մեքենայում գտել են Հայաստանի 23-ամյա քաղաքացի Գեւորգ Պողոսյանի դին: Տղամարդը սպանվել է կրծքավանդակի կտրող-ծակող վնասվածքից: Մեքենան գրանցված է եղել Կալուգայի մարզում, իսկ սպանվածը ժամանակավորապես գրանցված է եղել է Յարոսլավլում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով: