Հայաստանում հայտարարված համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 558-ի:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Օգոստոսի 6-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 558 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 323 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 67-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 118-ը, կրճատում 74,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 19-ը, կրճատում 15,
«Սեւան» - ազատ է արձակվել 71-ը,  կրճատում 44,
«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը,  կրճատում 8,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 115-ը, կրճատում 79:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: