Ոստիկանության Աշտարակի բաժնում այսօր` օգոստոսի 8-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 56-ամյա Ռիտա Ա.-ն եւ 65-ամյա Ջեյմս Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ռիտա Ա.-ն եւ Ջեյմս Ա.-ն իրենց ծանոթ Արման Հ.-ին պատկանող ռուսական մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքից դեպի Երեւան ընթանալիս` չհասած Աշտարակ քաղաք, վթարի են ենթարկվել:
Ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով Ռիտա Ա.-ն եւ Ջեյմս Ա.-ն ստացել են մարմնական վնասվածքներ եւ դիմել բուժօգնության:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրը, ավտոմեքենայի մակնիշը եւ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























