Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը հրաժարվել է կալանքից ազատել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, հաղորդում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը:
Տիմոշենկոյի իրավաբանը նրա ձերբակալությունից հետո միջնորդել էր նրա պատժամիջոցների փոփոխման համար: Սակայն օգոստոսի 8-ին դա մերժվել է: Որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Տիմոշնկոյի համախոհները հավաքվել են դատարանի շենքի մոտ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: Նրանք մեղադրական բացականչություններ են հնչեցնում:
Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը օգոստոսի 5-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել` բավարարելով մեղադրող կողմի համապատասխան միջնորդությունը:
Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ.-ին Ռուսատանի հետ գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատական գործն սկսվել է հունիսի 24-ին:
Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:
Տիմոշենկոն նստած է Կիեւ քաղաքի Լուկյանովյան քննչական մեկուսարանում:




























