Տավուշի մարզում օգոստոսի 6-ին ավտոմեքենան շրջվել է ձորը, կան վիրավորներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23.30-ի սահմաններում, Մխիթար Չ.-ի վարած  «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ-Սարիգյուղ ճանապարհի 5,5 կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոն տեղափոխվածներն են 31-ամյա Պավլիկ Խ.-ն, 30-ամյա Մհեր Մ.-ն եւ 24-ամյա Մխիթար Չ.-ն:

Կատարվում է քննություն: