Հունաստանի կառավարությունը պատրաստվում է սկսել Թուրքիայի սահմանով 10.3 կմ-անոց պատի կառուցումը` թուրք ոչ օրինական ներգաղթյալներից պաշտպանվելու համար:
Շինարարության ծախսերը գնահատվում են 5,5 միլիոն եվրո, հաղորդում է Greek Reporter կայքը: Մինչեւ օգոստոսի 20-ը հավանական մրցակիցների համար Հունաստանի վարչապետի վարչակարգի` www.opengov.gr. կայքում կտեղադրվի նախագծի տեխնիկական նկարագիրը:
Պատը բաղկացած կլինի 2.5 մետր լայնությամբ եւ 3 մ բարձրությամբ կրկնակի փշալարից բաղկացած ցանցապատից:




























