Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Օգոստոսի 11-ին նա Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է «Էխո Մոսկվան»:

Նշենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում կանցկացվի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: