Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում է վերակենդանացնել կայսերական չափման միավորների բրիտանական համակարգը՝ ֆունտը եւ ունցիան, հայտնում է AP-ը։

Այս շաբաթ Եղիսաբեթ թագուհու թագադրման 70-ամյակի տոնակատարությունների հետ կապված կառավարությունը խորհրդակցություններ կսկսի, թե ինչպես փոխել չափման մասին օրենքը, որպեսզի օգուտ քաղի ԵՄ-ից դուրս գալուց հետո ազատություններից։

Թեեւ ԵՄ-ն սովորաբար անդամներից պահանջում է օգտագործել մետրային համակարգ, այն թույլ է տվել Մեծ Բրիտանիային, որպես անդամ, իր արտադրանքը պիտակավորել որոշ կայսերական միավորներով՝ մետրային միավորների հետ մեկտեղ։  Արագության սահմանաչափերը սահմանվում են ժամում մղոններով, իսկ կաթն ու գարեջուրը վաճառվում են պինտաներով, սակայն այլ ապրանքների մեծ մասը, օրինակ՝ շաքարավազը, վաճառվում են գրամներով եւ կիլոգրամներով: