Մեքսիկայի Յուկատան թերակղզու Մերիդայի մոտ գտնվող շինհրապարակում հայտնաբերվել են մայաների հին քաղաքի ավերակները՝ պալատներով, բուրգերով եւ հրապարակներով։ Ենթադրվում է, որ VI-IX  դարերում այստեղ ապրում էր մոտ 4 հազար մարդ։ Քաղաքը գիտնականներին հայտնի է որպես Քսիոլ, որը մայաների լեզվով նշանակում է «Մարդու ոգի», հայտնում է Daily Mail-ը:

Ճարտարապետական ​​առումով քաղաքն ունի Պուուկ Մայա ոճի առանձնահատկություններ, որոնք տարածված էին Յուկատանի հարավում։

Մոտակայքում գիտնականները հայտնաբերել են մեծահասակների եւ երեխաների գերեզմաններ, որոնց թաղել են օբսիդիանի եւ կայծքարից պատրաստված գործիքներով, ծիսական ընծաներով եւ այլ գերեզմանային իրերով: Այստեղ հայտնաբերվել են նաեւ գործիքներ, որոնք օգտագործվել են քաղաքը կառուցելու համար։

Հնագետները Քսիոլի  գոյության մասին իմացել են 1980-ականներին, սակայն հետազոտական ​​աշխատանքները սկսվել են ընդամենը երեք տարի առաջ, եւ առաջին շենքերը հայտնաբերվել են անցյալ սեզոնի վերջում: