Երկրի վրա հայտնի ամենամեծ բույսը՝ ծովախոտը, որը մոտ երեք անգամ չափերով գերազանցում է Մանհեթենի չափը, հայտնաբերվել է Ավստրալիայի ափերին, տեղեկացրել է BBC-ին։
Գենետիկ թեստավորման օգնությամբ գիտնականները պարզել են, որ ստորջրյա մեծ մարգագետինն Արեւմտյան Ավստրալիայում իրականում մեկ բույս է։ Կարծիք է հայտնվել, որ այն աճել է մեկ սերմից, առնվազն 4 500 տարվա ընթացքում։
Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականների խոսքով՝ ջրիմուռները ծածկում են մոտ 200 քառակուսի կիլոմետր։
Գիտնականների խումբը պատահաբար է հայտնաբերել այն Շարքի ծոցում, Պերտից մոտ 800 կիլոմետր հյուսիս։
Հետազոտողները հավաքել են ընձյուղները եւ ուսումնասիրել 18 000 գենետիկ մարկերներ, որպեսզի ստեղծեն յուրաքանչյուր նմուշի «մատնահետքը»։ Նրանք ցանկանում էին պարզել, թե քանի բույս է ձեւավորել մարգագետինը։
«Պատասխանն ապշեցրեց մեզ՝ ընդամենը մեկ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջեյն Էջլոուն։ «Միայն մեկ բույս ընդլայնվել է ավելի քան 180 կիլոմետր Շարքի ծոցում, ինչը նշանակում է, որ այն Երկրի վրա հայտնի ամենամեծ բույսն է»։
Այս տեսակը սովորաբար աճում է սիզամարգի պես, տարեկան 35 սանտիմետր բարձրությամբ։ Հետազոտողների գնահատմամբ՝ անհրաժեշտ է եղել 4 500 տարի, որպեսզի այն հասնի ներկայիս չափերին։





























