Հոգեբան եւ թերապեւտ Ամանդա Դոդսոնը նշել է առանց աշխատանքի մասին մտքերի հանգստանալու միջոցը։ Psychology Today-ի համար հոդվածում նա բացատրել է, որ կարելի է  հանգստանալ եւ չհիշել աշխատանքի մասին, եւ դրա վրա պետք է աշխատել։

Դոդսոնը նշել է, որ մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչպես ճիշտ հանգստանալ, եւ հանգստանալու ցանկացած փորձ նրանց մոտ անհանգստության եւ մեղքի զգացում է առաջացնում: Այնպես որ, նույնիսկ պլանավորված հանգստի ժամանակ մարդը չի կարող դուրս գալ աշխատանքային ռեժիմից եւ ձգտում է արդյունավետ լինել ազատ ժամանակ յուրաքանչյուր րոպեին։

Նրանց, ովքեր չգիտեն, թե ինչպես «անջատվել» աշխատանքից նույնիսկ արձակուրդի ժամանակ, հոգեբանը խորհուրդ է տալիս պպահպանել մի քանի պարզ կանոն։ Նախ, Դոդսոնը շեշտում է, որ դժվար է հանգստանալ, եթե հիմնական կարիքները չեն բավարարվում: «Քաղցն ու քնի պակասը մեզ դյուրագրգիռ են դարձնում»,- նշել է նա։ Այսպիսով, պատշաճ հանգստի հիմքը դնելու համար նա խորհուրդ է տալիս օրական երեք անգամ ուտել, քնել առնվազն ութ ժամ եւ ուշադիր հետեւել առօրյա կարիքներին:

Երկրորդ, հանգստի ժամանակ թերապեւտը խորհուրդ է տալիս դադարեցնել զգացմունքները զսպելը։ 

«Փորձեք պառկել բազմոցին եւ ֆիլմ դիտել կամ սովորականից մեկ-երկու ժամ ավելի շատ քնել:Դուք պետք է հանգստանաք»,-հավելել է նա եւ խորհուրդ տվել  չփորձել արձակուրդն արդյունավետ դարձնել։