Բանգլադեշում 22-ամյա Կրիշնան սոցիալական ցանցերում հանդիպել է Հնդկաստանից մի տղայի՝ Աբհիկ Մանդալին։ Երիտասարդները սիրավեպ են սկսել, և աղջիկը ցանկացել է տեսնել իր սիրելիին։ Քանի որ նա անձնագիր չուներ, նա որոշել է անօրինական կերպով ներթափանցել Հնդկաստան, գրում է India Today-ը։
Կրիշնան պետք է անցներ Սունդարբանսի միջով՝ աշխարհի ամենամեծ մանգրոյի անտառը։
Հասնելով Կալկաթա՝ Կրիշնան ամուսնացել է իր սիրելի Աբհիկի հետ։ Սակայն շուտով աղջկան ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար։ Այժմ նրան արտաքսում է սպառնում։





























