Mercedes-Benz Group-ի գլխավոր դիզայներ Գորդոն Վագեները, որը մեծ վաստակ ունի Mercedes-Benz, Mercedes-AMG եւ Mercedes-Maybach ավտոմեքենաների դիզայնի հարցերում, այս անգամ աշխատել է նորաձեւ աքսեսուարներ արտադրողի հետ։ Իր նկարիչների թիմի հետ համատեղ մասնագետը ստեղծել է The Creator արեւապաշտպան ակնոցը, որը, նորաձեւ դիզայնից բացի, աչքի է ընկնում նաեւ թանկ նյութերի օգտագործմամբ, ինչպես վայել է Maybach Icons of Luxury բրենդի ապրանքներին, գրել է «Մոտոր»-ը։

Շրջանակի դիզայնը ներկայացնում է Maybach-ի խորհրդանշանը եւ այդ մեքենաների ռադիատորի ճաղի ֆիրմային նկարը։ Ակնոցը պատրաստվում է ձեռքով, յուրաքանչյուրի հավաքումը կազմված է 200 քայլից, որոնց ընթացքում առանձին տարրերից ստացվում է պատրաստի աքսեսուարը։

Ակնոցը պատրաստվում է տիտանից, որը, The Creator տարբերակից կախված, կամ 22 կարատանոց ոսկի է, կամ վարդագույն ոսկի, կամ պլատին։ Ակնոցի համար օգտագործվում է բնական կոտոշ։ Նյութը մատակարարում է IVKO ընկերությունը, որը 1978-ից զբաղվում է կենդանիների եղջյուրների հետ աշխատանքով։ Ակնոցի համար օգտագործվում է  ասիական ջրագոմեշի կոտոշ։

The Creator-ը շուկա է դուրս գալու տասը տարբերակով, որոնք տարբերվելու են շրջանակի դիզայնով, պատրաստման նյութով եւ լինզաների գույնով։ Դրանց հետ կապված՝ կփոփոխվի նաեւ գինը՝ 2 880-3 590 դոլար։ Ակնոցը հասանելի կլինի Maybach Icons of Luxury-ի ՝աշխարհի տարբեր մասերում գտնվող տասը բութիկներում։