Ռուսաստանն ու Թուրքիան կանխավ պայմանավորվել են ապաշրջափակել Օդեսան հացահատիկի արտահանման համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունն առաջարկել է ռազմական օգնություն Օդեսայի ափամերձ գիծը մաքրելու եւ հացահատիկային նավերը ուղեկցելու համար, սակայն Ուկրաինան դեռ պետք է հաստատի ծրագիրը: Թուրքիան հուսով է, որ ՄԱԿ-ի կողմից առաջարկի հաստատումը կարող է փարատել անվտանգության հետ կապված մտահոգությունները, ասել են աղբյուրները: