Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները շարունակում են աճել ԱՄՆ-ում 1987 թ. մարտից ի վեր հումքի ռազմավարական պաշարների մինչեւ նվազագույնը կրճատման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.39 տոկոսով՝ մինչեւ 124.07 դոլար բարելի դիմաց; WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով՝ մինչեւ 122.47 դոլար:

Ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում նավթի պաշարների շաբաթական վիճակագրությունը։ Երկրի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ հունիսի 3-ին ավարտված շաբաթվա ընթացքում նավթի ռազմավարական պաշարը կրճատվել է 7.3 մլն բարելով կամ 1.4 տոկոսով՝ հասնելով 5193 մլն բարելի։ Այսպիսով, ցուցանիշը նվազագույնի է հասել 1987 թվականի մարտ ամսվա շաբաթից ի վեր, երբ երկրի ռազմավարական նավթային պաշարները 518.9 մլն բարել էին կազմում: