Բուլղարիայի տարածքում թեթեւ շարժիչով անհայտ ինքնաթիռ է վայրէջք կատարել՝ խախտելով երկրի օդային սահմանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 8-ին, ժամը 19:09-ի սահմաններում, փոքր ինքնաթիռ է ներխուժել Բուլղարիայի օդային տարածք։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Հունգարիայից եւ անցել Սերբիայի ու Ռումինիայի տարածքներով՝ առանց հաստատված թռիչքային պլանի։ Հունգարիայի օդային տարածքում նրան ուղեկցել են հունգարական կործանիչներ, իսկ Ռումինիայում՝ ռումինական եւ ամերիկյան F-16 ինքնաթիռներ։ Երբ օդանավը ծանր հիդրոօդերեւութաբանական պայմաններում հայտնվել է Բուլղարիայի օդային տարածքում, գործի են դրվել երկրի ռազմաօդային ուժերը։ Պարզվել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել մեր տարածքում, ՆԳՆ-ի աջակցությամբ վայրէջքի վայրը տեղայնացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդային տարածքի խախտման փաստով հետաքննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























