ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը չեղարկել է այցը Գերմանիա, որտեղ պետք է հանդիպեր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, գոտեթրմորով (լիշայ) հիվանդանալու պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ գոտեթրմոր է ախտորոշվել, ինչի պատճառով նա հեռավար կվարի Գերմանիայում եւ Ռումինիայում նախատեսված բանակցությունները։ Նշվել է, որ Սթոլտենբերգը 2022թ. մայիսին հաղթահարել էր COVID-19-ը։
Գոտեթրմորը (կամ գոտեհերպեսը) վիրուսային հիվանդություն է, որի ժամանակ մաշկի վրա ցան է առաջանում՝ ուժեղ ցավով։ Հարուցիչը ջրծաղկի վիրուսն է, բայց մարդը ջրծաղկով հիվանդանում է այդ հիվանդությունն ունեցողի հետ առաջին շփման ժամանակ։





























