Եվրախորհրդարանը Վրաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ «երկրում քաղաքական գործընթացների վատթարացման գործում ունեցած դերի համար»։ Բանաձեւին կողմ է հանդես եկել 308 կողմ, դեմ՝ 218 խորհրդարանական, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մենք մտահոգություն ենք հայտնում դեստրուկտիվ դերի կապակցությամբ, որն օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին առանձին վերցրած խաղում է վրացական քաղաքականության եւ տնտեսության մեջ՝ կառավարության մակարդակով եւ որոշումների կայացման վրա ունեցած իր ազդեցության պատճառով, այդ թվում՝ հակառակորդների եւ լրագրողների քաղաքական դրդապատճառներով հալածանքների հետ կապված»,- փաստաթուղթը մեջբերում է «Ռադիո Ազատության» վրացական ծառայությունը:
Բանաձեւը «խորը մտահոգություն» է հայտնում Կրեմլի հետ Իվանիշվիլիի կապերի վերաբերյալ։ Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ հենց նրանք են որոշում Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։
Եվրոպական կառույցներին կոչ է արվում աշխատել, որպեսզի Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանա:
Բանաձեւը նախաձեռնել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների առաջարկների համահեղինակներն են եվրոպամետ «Վերականգնելով Եվրոպան» քաղաքական խումբը եւ եվրոպացի պահպանողականներն ու ռեֆորմիստները:





























