Հանրապետության տարածքում` հունիսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22, 

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+22, 

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+26,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +23+27,

Արարատում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+32, 

Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+31, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+33,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,

Արցախում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32։