Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Սանտ Պետերբուրգում կայանալիք միջազգային ֆորումին կայցելի ոչ միայն Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, այլ նաեւ օտարերկրյա  այլ ղեկավարներ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Այո, իսկապես, նախագահ Տոկաեւը հայտարարեց, որ մասնակցելու է, եւ, այս մասնակցության համար, մենք շատ շնորհակալ ենք մեր ղազախստանցի ընկերներին, գործընկերներին եւ դաշնակիցներին ։ Սակայն ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, նրանք նույնպես այնտեղ կլինեն»,- հարցազրույցի ընթացքում ասել է Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ խոսքը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասին է՝ առանց նշելու, թե ովքեր են հաստատել իրենց մասնակցությունը:

Ֆորումն անցկացվելու է Սանտ Պետերբուգում հունիսի 15-ից 18-ը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 69 երկրներ: