Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները զգուշությամբ եւ մեծ հարգանքով են վերաբերվում օտարերկրյա այն ընկերություններին, որոնք շարունակում են աշխատել երկրում կամ՝ իրենց գործունեությունը վերսկսելու պատրաստակամություն են հայտնում։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաղորդել է Պեսկովը՝ նշելով, որ նման ապրանքանիշերի համար ապագայում բարենպաստ պայմաններ կստեղծվեն։
«Մենք չափազանց զգույշ ենք այն օտարերկրյա գործարարների նկատմամբ, որոնք մնում են այստեղ:Նման գործարարները եւ ընկերությունները շատ են, եւ մենք նրանց համար բարենպաստ պայմաններ կստեղծենք ապագայում», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի մասին, որից հետո բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ մասնակի կամ ամբողջությամբ դադարեցրել էին գործունեությունը Ռուսաստանում:




























