Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 14-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդաչուները օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջն էապես չի փոխվի. Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +29 +31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +20 +23,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +19 +23,
Լոռիում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +21 +24,
Տավուշ՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 24 + 28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ + 18 +20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ + 20 +25,
Արարատում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ + 29 +32,
Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ + 26 +30,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +27 +30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +27 +32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +22 +27,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +26 +31։





























