Հայաստանը տարեկան հայրենադարձության 1200-5000 հայտ է ստանում։ Այս մասին հունիսի 13-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ամենաշատ հայտերը գալիս են Գերմանիայից, Չեխիայից եւ Ֆրանսիայից։ «Այդ երկրներից Գերմանիան առաջատարն է Հայաստանի քաղաքացիների հայրենադարձության հայտերի քանակով։ Այսպես, Գերմանիայի դեպքում գրանցվում է իմպլեմենտացիայի ամենաբարձր մակարդակը։ Գերմանիայից հայրենադարձության հայտերը կատարվում են 100 տոկոսով, երբեմն էլ՝ ավելի շատ, երբ խոսքը վերաբերում է նախորդ տարիների հայտերի կատարմանը»,- պարզաբանեց Ղազարյանը։





























