Եվրամիությունը մայիսին գրանցել է Արեւմտյան Բալկաններից անօրինական մուտքի կտրուկ աճ, գրում է Frontex գործակալությունը։ 

«Մայիսին տարածաշրջանում հայտնաբերված անօրինական միգրանտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 12088-ի»,-ասվում է Frontex-ի հայտարարության մեջ:

2022 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Frontex-ը գրանցել է 40,675 ապօրինի հատումներ։

Գործակալությունը չի նշել աճի պատճառները, սակայն հավելել է, որ հայտնաբերված մարդկանց մեծ մասը նախքան ԵՄ մտնելու փորձը որոշ ժամանակ անցկացրել է Արեւմտյան Բալկաններում:

Այս թվերը չեն ներառում Ուկրաինայի պատերազմից փախած մարդկանց, նշում է Frontex-ը:

Գործակալությունը նշել է, որ իր վերջին տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 5,5 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ։