Եթե որեւէ մեկը իրավունք ունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ, ապա դա Վրաստանն է, հետո Ուկրաինան եւ Մոլդովան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Грузия-online-ը։
«Երբ ասում են, որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, եւ դրա համար պետք է տրամադրել կարգավիճակ, ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի տրամադրումը պատերազմով է որոշվում, մենք պատերազմ չենք ուզում, ընկերներ, մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ»,- ասել է նա։





























