Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան փոքր-ինչ նվազում են համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի թանկացման ֆոնին, գնանշումների վրա ազդում են նաեւ Չինաստանից պահանջարկի ակնկալիքները եւ Լիբիայում տիրող իրավիճակը, վկայում են աճուրդների տվյալները։
Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.16 տոկոսով՝ մինչեւ 122.07 դոլար բարելի դիմաց, WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը՝ 0.12 տոկոսով՝ մինչեւ 120.78 դոլար:





























