Հայաստանում միջազգային դատարաններում քննվող գործերով խախտումները կարող են հիմք հանդիսանալ դատավորների լիազորությունների կասեցման համար։ Այս մասին հունիսի 14-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ դատական ​​օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ նախնական տարբերակով առաջարկվում էր կարգավորումը տարածել ՄԻԵԴ-ի քննած գործերով հայտնաբերված խախտումների բոլոր դեպքերի վրա։ «Սակայն Վենետիկի հանձնաժողովն առաջարկեց սահմանափակել օրենքի հետադարձ ուժի ժամկետը՝ այն սահմանելով ՄԻԵԴ-ի որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչե 15 տարի։ Այս առնչությամբ նշենք, որ 2008-2018 թթ. ՄԻԵԴ-ում հարուցվել է մի քանի գործ: Դրանցից մի քանիսը դեռ հետաքննության փուլում են։ Մյուսների մասով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ են արձանագրվել։ ՄԻԵԴ-ը սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելման, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, հավաքների եւ միավորումների ազատության խախտումներ է արձանագրել»,- հայտնեց Մինասյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ի պատասխան հարցրեց՝ արդյո՞ք այդ փոփոխությունն իրենից հնարավորություն է ներկայացնում «Մարտի 1»-ի գործով դատավճիռներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Փոխնախարարը դրական պատասխան տվեց: «Այո, Դուք ճիշտ եք: Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս 15 տարի հետ գնալ եւ ուսումնասիրել ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները։ Եթե դրանցում կոնկրետ դատավորների կողմից թույլ տրված դիտավորյալ խախտումներ հայտնաբերվեն, ապա մենք կարող ենք գործը բարձրացնել կարգապահական վարույթի շրջանակներում եւ միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական ​​խորհուրդ։ Այդ խախտումը կատարած դատավորը, գործող օրենսդրական մեխանիզմներով, կարող է պատասխանատվության ենթարկվել»,- ընդգծեց Մինասյանը: