ՀՆԱ աճի կանխատեսումը նախկինում կանխատեսված 1.6 տոկոսից վերանայվել է 4.9 տոկոսի: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Դրան նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարությունը և ծառայությունները։ Հիմնականում այն պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչքան որ ակնկալում էինք փետրվարին-մարտին», - ասաց Մարտին Գալստյանը։





























