Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Գերմանիան երկարաժամկետ կառավարման կհանձնի «Գազպրոմ Գերմանիան» եւ 10 միլիարդ եվրոյի չափով վարկ կտրամադրի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`հղում տալով Գերմանիայի կառավարությանը եւ հավելում, որ ընկերությունը կվերանվանվի Security Energy for Europe GmbH:

Կառավարության աղբյուրը նշել է, որ ներդրումային  KfW բանկը 9-ից 10 միլիարդի չափով վարկ կտրամադրի: Նոր համաձայնագիրը ադմինիստրատորներին թույլ կտա կենտրոնանալ էլեկտրաէներգիայի մատակարարման վրա:

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ պետության կողմից երաշխավորված վարկերը չեն ազդի դաշնային բյուջեի վրա եւ ընդամենը երաշխիքներ են։