Գերմանիայի կառավարությունը վերջին տասնամյակում առաջին անգամ նախապատրաստվել է Բոսնիայում ԵՄ խաղաղապահ առաքելության զորքեր տեղակայելու համար, քանի որ Ուկրաինայի պատերազմի ֆոնին դեպի Արեւմտյան Բալկաններ աճում է մտահոգությունը, գրում է Reuters-ը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի օր անց ԵՄ-ն որոշել է գրեթե կրկնապատկել իր EUFOR-ի խաղաղապահ ուժերի չափը 600-ից մինչեւ 1100՝ ուղարկելով ռեզերվներ՝ հնարավոր անկայունությունը կանխելու համար: Գերմանիայի կառավարությունը համաձայնել է մինչեւ 50 զինվոր տրամադրել EUFOR-ին, ինչը նշանավորում է Բոսնիայում ուժերի վերադարձը, որը Գերմանիան դուրս բերեց 2012 թվականի վերջին: