«Հայաստանի բոլոր հրապարակները մեր տրամադրության տակ են, բոլոր հրապարկներում էլ «Դիմադրության» շարժումը լինելու է. «Դիմադրության» շարժումն ամենուր է լինելու, որի վկայություններից մեկն այսօրվա նախաձեռնությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, նախքան ինքնաբուխ ակցիայի մեկնարկն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելուց հետո իշխանության անդամները  շահարկում են, թե «Դիմադրության» շարժումը դադարեցնում է պայքարը։

«Որևէ վայրկյան դադար չի լինելու, թող անհանգստանան, որովհետև այն կազմակերպական կառուցվածքային վիճակը, որը հիմա ձևավորվում է, շատ ավելի մոտեցնելու է նրանց հեռացման օրը»,- ասաց նա։