Ավստրալացին ատամնավոր բարձիչով կանխել է իր մեքենայի առեւանգումը` մեքենան, գողի հետ միասին, օդում կախելով, հայտնում է BBC-ն։

Ոստիկանությունը հայտնել է, որ Բրիսբենից արեւմուտք գտնվող Լոգան քաղաքում կինը ներխուժել է տղամարդու տուն եւ լոգանք ընդունել ու փոխել հագուստը՝ նախքան մեքենան գողանալու փորձը: Նա պատրաստվել է փախչել, երբ Բրենդան Միլսն ու նրա ընտանիքը վերադարձել են տուն:

Միլսի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես է գողը նստել իր մեքենան։ Միլսը ձեռքի տակ ատամնավոր բարձիչ է ունեցել, եւ դրա օգտագործումը հեռացող կնոջը ապահով կանգնեցնելու միակ միջոցն է դարձել:

Շուտով ժամանած ոստիկանները հայտնաբերել են մեքենան օդում կախված։ Այն զգուշորեն իջեցրել են, իսկ կնոջը՝ ձերբակալել։