Խանութի նախկին աշխատակից Սամանթա Ջեքսոնը դատարանի միջոցով իր նախկին տնօրենից 14 հազար դոլար է ստացել․ վերջինս նրան քննադատել է Nike-ի նարնջագույն սպորտային կոշիկներ կրելու համար: Ըստ Ջեքսոնի նախկին տնօրենի՝ դրանք ծիծաղելի տեսք ունեն՝թեեւ Սամանթան բազմիցս ասել է, որ ստիպված է սպորտային կոշիկներ կրել ծնկի հետ կապված խնդիրների պատճառով։

«Խանութում չկար սահմանված քաղաքականություն աշխատակիցների կողմից կոշիկի հետ կապված: Իսկ տնօրենը գիտեր, որ ես խնդիրներ ունեմ ծնկի հետ կապված»,-դատարանին ասել է Սամանթան: 

«Չի կարող լինել հիմնավոր եւ պատշաճ պատճառ, որ խանութի մենեջերը նման կերպ վարվի ենթակաների հետ»,-ասել է դատավորը։