Ճապոնիայում կիբերբուլինգի համար ազատազրկման կդատապարտեն։
Ճապոնիայի խորհրդարանը խստացրել է կիբերբուլինգի մասին օրենքները այն բանից հետո, երբ 22-ամյա մարզուհի եւ ռեալիթի շոուի մասնակից Հանա Կիմուրան ինքնասպան է եղել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ այդ սոցցանցերում չարագործները զայրացած մեկնաբանություններ են գրել կնոջ հասցեին եւ սպառնացել հաշվեհարդարով։
Նախաձեռնության հակառակորդները կարծում են, որ օրինագիծը կխաթարի խոսքի ազատության սկզբունքները եւ կդառնա գրաքննության գործիքներից մեկը։




























