Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը թեստավորում է հեռախոսների օգտագործման երեք ռեժիմ զինվորականների համար՝ երկու միջակայքով, մեկ միջակայքով եւ շուրջօրյա։ Այս մասին գրել է KBS World-ը։

Առաջին տարբերակը զինվորների համար նախատեսում է հեռախոսից օգտվելու հնարավորություն առավոտյան ժամը 7.00-ից մինչեւ 8.30-ը եւ 17.30-ից մինչեւ 21.00-ն։ Երկրորդը՝ ժամը 7.00-ից մինչեւ 21.00-ն, իսկ երրորդը՝ շուրջօրյա։

Փորձից հետո զինվորական ղեկավարությունը կկողմնորոշվի, թե որ ռեժիմն ընտրի բանակի համար։

Ներկայում հարավկորեական բանակի զինծառայողները բջջային հեռախոսից կարող են օգտվել ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ը աշխատանքային եւ 8.30-ից մինչեւ 21.00-ը՝ հանգստյան օրերին։