Հոլանդական Lightyear ընկերությունը հայտարարել է, որ այս աշնանը կսկսի արեւային մարտկոցներով հագեցած աշխարհում առաջին սերիական արտադրության ավտոմեքենայի արտադրությունը, գրում է CNN-ը։   

Ընկերությունը պնդում է, որ մեքենան կկարողանա ընթանալ 388 մղոն (624,4 կմ) առանց կանգ առնելու, իսկ արեւային մարտկոցներից լրացուցիչ հեռահարությունը կկազմի օրական մինչեւ 44 մղոն: Համեմատության համար դա մի փոքր ավելի է Tesla Model 3-ից (374 մղոն) եւ զգալիորեն ավելի Kia Niro Long Range-ից (285 մղոն):     

Lightyear 0-ն շատ նմանություններ ունի Lightyear One-ի նախատիպի հետ, որը ներկայացվել էր երկու տարի առաջ, բայց ավելի փոքր մարտկոցով կարող է ավելին անել։ Այս մասին պատմել է ընկերության գործադիր տնօրեն  Լեքս Հոֆսլոթը։