Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին իր չեխ գործընկեր Յանա Չեռնոխովայի հետ հանդիպման ընթացքում դիմել է Չեխիային՝ խնդրելով օգնել ժամանակավորապես պաշտպանել Սլովակիայի օդային տարածքը, հաղորդում է Չեխական հեռուստատեսությունը եւ հավելում, որ այս հարցում համագործակցություն կլինի եւ՛ Չեխիայի, եւ՛ Լեհաստանի հետ:

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր պաշտոնական Բրատիսլավան սկսել է նախապատրաստվել ռուսական արտադրության ՄիԳ-29 կործանիչների ապամոնտաժմանը, իսկ ամերիկյան արտադրության կործանիչներ երկիրը կստանա ամենավաղը երկու տարուց, ինչով էլ պայմանավորված է վերոնշյալ համագործակցության նախաձեռնությունը: