Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, հայտնում է Mehr լրատվականը:

Ղազախստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյյեդ Ջաուադ Սադաթի Նեջադը:

Հայտնի է, որ Տոկաեւի այցը Իրանի նախագահի հրավերով է եւ այդ ընթացքում կայանալու են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ ստորագրվելու են մի շարք միջկառավարական փաստաթղթեր: