Հունիսի 18-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել են քրոջ բջջային հեռախոսը, ապա զանգել և հեռախոսը վերադարձնելու համար պահանջել են 50 000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Հ. Հովսեփյան փողոցից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա պատանու: Նրա մոտից հայտնաբերվել է նշված հեռախոսը:

Պատանին տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: