Հունիսի 20-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել էր էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով. իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է. կատարվում են վերականգնման աշխատանքներ