Իսրայելն ԱՄՆ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային հակաօդային պաշտպանության դաշինք է ստեղծում, երկուշաբթի ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ «ապարատն արդեն խափանել է Իրանի հարձակումների փորձերը» եւ կարող է ամրապնդվել հաջորդ ամիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցով, հաղորդում է Reuters-ը։
«Վերջին տարիներին մոտենալով արաբական երկրներին, որոնք միացել են ԱՄՆ-ին եւ կիսում են նրա մտահոգություններն Իրանի վերաբերյալ, Իսրայելը նրանց պաշտպանական համագործակցություն է առաջարկել: Նրանք հրապարակայնորեն զուսպ են վերաբերվել այդ գաղափարին։ Վաշինգտոնը հույս ունի, որ համագործակցության ընդլայնումը, հատկապես՝ անվտանգության ոլորտում, կօգնի Իսրայելի հետագա ինտեգրմանը տարածաշրջանում եւ Իրանի մեկուսացմանը: Այն կարող է նաեւ կանխարգելել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նոր գործարքները, այդ թվում՝ 2020 թ. ծանր քաշային Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունների հաստատումից հետո»,- նշում է լրատվական գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այդպիսի համագործակցությունն արդեն ընթանում է։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Պենտագոնի եւ ԱՄՆ վարչակազմի իմ գործընկերների հետ միասին ես լայնածավալ ծրագիր էի ղեկավարում, որը կամրապնդի համագործակցությունն Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների միջեւ»,- ասել է նա:





























